Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

«Դուխով քվեարկեք». «Ելքի» երթը Երևանի փողոցներով

«Դուխով քվեարկեք». «Ելքի» երթը Երևանի փողոցներով
30.03.2017 | 21:12

«Ելք» դաշինքի անդամներն ու համակիրները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից սկսեցին նախընտրական իրենց երթը՝ Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հյուսիսային պողոտա, ԿԸՀ երթուղով:

«Գլուխներդ բարձր, գնացեք ընտրատեղամասեր և դուխով քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Երթի մասնակիցները վանկարկել են «Ելք կա», «Հայաստանի քաղաքացին չի վաճառվում»:

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ