Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

ՀՀԿ որ պատգամավորներին այլևս չենք տեսնի խորհրդարանում

ՀՀԿ որ պատգամավորներին այլևս չենք տեսնի խորհրդարանում
05.04.2017 | 00:04

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ մի շարք պատգամավորներ չեն անցել 6-րդ գումարման Ազգային ժողով։

Ըստ նախնական հաշվարկների՝ նոր խորհրդարանում չեն լինի ՀՀԿ տարածքային ցուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Ալեքսան Պետրոսյանը, Հրանտ Գրիգորյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մնացական Մնացականյանը, Հակոբ Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Հակոբ Հակոբյանը:
Տարածքային ցուցակներով չառաջադրված և համապետական ցուցակներում էլ չընդգրկված, կամ անցողիկ տեղեր չզբաղեցրած որոշ ԱԺ ՀՀԿ պատգամավորների նույնպես այլևս չենք տեսնի խորհրդարանում՝ Լևոն Մարտիրոսյանին, Հովհաննես Սահակյանին, Վոլոդյա Բադալյանին, Լեռնիկ Ալեքսանյանին, Աշոտ Աղաբաբյանին, Մհեր Սեդրակյանին, Համլետ Հարությունյանին, Գարեգին Նուշիկյանին։

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ