Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա 13:00-ին

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա 13:00-ին
16.04.2018 | 13:41

Այսօր ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը` Աժ-ում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը` լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նիստը տեղի կունենա ժամը 13։00-ին։ «Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը ժամը 12։00-ին խորհրդարանում գումարվող հատուկ նիստի ժամանակ», - ասաց Վ.Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ