Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ովքեր են անփոխարինելի մարդիկ՝ ըստ Էդուարդ Շարմազանովի

Ովքեր են անփոխարինելի մարդիկ՝ ըստ Էդուարդ Շարմազանովի
18.05.2018 | 14:34

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է՝ անփոխարինելի մարդիկ լինում են: «Ինձ համար անփոխարինելի մարդ եղել է Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վահան Հովհաննիսյանը, շատ մարդիկ են եղել, ինչու չէ», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Պատմությունը շատերին կմոռանա, բայց լավագույններին կհիշի: «Իսկ լավագույնների թվում կլինեն այն մարդիկ, ում ես անվանեցի անփոխարինելի», - նշեց ՀՀԿ խոսնակը

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ