Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ինչպես են իրենց պահելու «ծպտյալ» ՀՀԿ-ականները

Ինչպես են իրենց պահելու «ծպտյալ» ՀՀԿ-ականները
09.11.2018 | 01:27

Խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, պարզվում է, ձեռնտու չէ ոչ մի կուսակցության` իշխանությունից մինչև ընդդիմություն։ Եվ խնդիրն ամենևին էլ մարդ գտնելը չէ, այլ «ձայնով» ապահովված թեկնածու հայթայթելն է։ Բոլորը փորձում են մարզերում պեղել այնպիսի թեկնածուների, որոնք կարող են կուսակցությունների համար քվե ապահովել։


Աղմուկ-աղաղակով ՀՀԿ-ից հեռացած ռեյտինգային պատգամավորները, մեր տեղեկություններով, պատրաստ են աննկատ, իշխանության աչքից հեռու, օգնելու ՀՀԿ-ին։ «Դե, շուն-գել մերոնք են, էլի, հազար տարի հետները տվել-առել ենք։ Եթե անգամ չօգնենք, հաստատ չենք խանգարի»,- մեզ փոխանցեց ռեյտինգայինով ընտրված ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը։
Բացի այդ, ՏԻՄ-երում ՀՀԿ-ն բավականին մեծ թվով «ծպտյալ» համայնքապետեր ունի, որոնք ընտրություններում պարապ չեն նստի։ Խոսքն ամենևին կաշառքով, կեղծիքով, զոռով քվե բերելը չէ, այլ գյուղերում խնամի-ծանոթ-բարեկամ «ընտրակարգի» օգտագործումը։
Ի դեպ, ՀՀԿ-ում հարցը շատ կոնկրետ է դրվել. բոլորն առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ