Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.04.2026 | 22:00
Հավատով
խոստովանում և երկրպագում եմ Քեզ,
անբաժանելի լո՛ւյս,
միասնական Սո՛ւրբ
Երրորդություն և մի Աստվածություն,
Արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի,
հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Ամեն։

Սուրբ Ներսես Շնորհալի
Դիտվել է՝ 3080

Մեկնաբանություններ