Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Վաղուց կորցրել են ազգային ինքնությունը

Վաղուց կորցրել են ազգային ինքնությունը
03.05.2026 | 11:27

Չեմ կարծում՝ որևէ մեկը չգիտի, թե Ադրբեջանում քանի ազգեր ու ազգություններ կան, որոնք կրում են երկրորդ դասի որակում և վաղուց կորցրել են ազգային ինքնությունը։

Նրանց առաջնորդները, որոնք փորձել էին ըմբոստանալ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերվող բռնաճնշումների դեմ, տարիներով դուրս չեն գալիս բանտերից։

Լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ցախուրներ, ուդիներ, գրիզներ, բադուխներ, ջեքեր և այլն։ Նրանց մեծ մասը բռնաճնշումներից հալածված փախել են երկրից, իսկ մյուս մասը գրեթե ասիմիլացվել է։ Հիմա մտածում եմ ՝ 300 հազար ազերիներ Հայաստան ներթափանցելուց քանի՞ տարի անց մենք Հայաստանում, ավելի ճիշտ՝ Արևմտյան Ադրբեջանում, փոքրամասնություն կկազմենք։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3450

Մեկնաբանություններ