Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Կա երկու ուժ, որ բալանսավորված հստակ քաղաքականություն կարող է վարել

Կա երկու ուժ, որ բալանսավորված հստակ քաղաքականություն կարող է վարել
21.05.2026 | 14:22

Ցանկացած ադեկվատ հայ մարդ հասկանում է, որ Հայաստանը պետք է առաջնորդի այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա բալանսավորված քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ։

Ինչքան էլ Նիկոլն իրեն ճղում է, թե Պուտինի հետ 200-ից ավել զանգ է ունեցել, էդ քաղաքական ուժը հաստատ ՔՊ-ն չէ, որովհետև ՌԴ-ից հստակ նշաններ են գալիս էդ կապակցությամբ։

Ու սա էն թեման չի, որ քեզ գժի տեղ դնելով սղացնես գնա։

Էս պահին 2 նմանատիպ ուժ կա, որ հստակ կարող է վարել էդ բալանսավորված քաղաքականությունը։

Առաջինը «Հայաստան» դաշինքն է, քանի որ մի կողմից Քոչարյանն է, իսկ մյուս կողմից՝ ՀՅԴ-ն, որպես Արևմուտքում շատ ուժեղ ներկայացված կառույց, հստակ կարող է վարել բալանսավորված քաղաքականություն։

Երկրորդը «Ուժեղ Հայաստանն» է, քանի որ Սամվել Կարապետյանն ընդունելի կերպար է և՛ ՌԴ-ում, և՛ Արևմուտքում։

Ավելին ասեմ՝ էս պահին աշխարհը շատ խառն է, ու Հայաստանը պետք է ղեկավարի այնպիսի առաջնորդ, որին այլ երկրների առաջնորդները կարող են վստահել, հարգել, ով իր ասածը կանի, ոչ թե կասի․ «Ես չեմ ասել՝ հորս արև, այլ ասել եմ՝ հոյս արև»։

Էն բոլոր մարդիկ, ովքեր այս քաղաքական այլընտրանքների անունը դնում են «գուբերնիա», բացարձակապես չեն ընկալում և չեն հասկանում, թե ինչ այլընտրանք է մեզ սպասում՝ ՔՊ-ին վերստին ընտրելով։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4013

Մեկնաբանություններ