Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

Ենթագիտակցային մակարդակում հասկանում են, որ նիկոլական լինելը շատ վատ բան է, լուրջ վիրավորանք, ամոթ, խարան

Ենթագիտակցային մակարդակում հասկանում են, որ նիկոլական լինելը շատ վատ բան է, լուրջ վիրավորանք, ամոթ, խարան
29.05.2026 | 15:17

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ նույնիսկ մի փոքր տրամաբանող մարդիկ, որոնք պատրաստվում են նորից ընտրել հայտնի պատուհասին, վիրավորվում են, երբ նրանց նիկոլական ես անվանում (խոսքը նրա ֆանատների մասին չէ. դրանք անհույս են):

Երևի ինչ-որ ենթագիտակցային մակարդակում հասկանում են, որ դա շատ վատ բան է, լուրջ վիրավորանք, ամոթ, խարան:

Դե, իսկ նրանց կրթված օրինակները ոչ մի պարագայում չեն ընդունի որ նիկոլական են՝ քաջ գիտակցելով վերջինի գործած այլանդակությունները: Նույնիսկ չեն խոստովանի, որ նրան են ընտրելու:

Ի դեպ, այս խմբում մեծ թիվ են կազմում անձնական շահով առաջնորդվողները, նյութականին ծախվածները, տարբեր ՀԿ-ները:

Սա ևս ունիկալ է, երբ մարդ ամաչում է իր իսկ ընտրությունից, բայց չի փոխում կարծիքը:

Հունիսի 7-ին մերժե՛ք ՔՊ-ին:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ