ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կեղծիքը վաղ թե ուշ բախվում է իրականությանը

Կեղծիքը վաղ թե ուշ բախվում է իրականությանը
10.06.2026 | 18:40

Ապրում ենք կեղծիքների թագավորությունում՝ կեղծ հեղափոխություն, կեղծ ժողովրդավարություն, կեղծ արդարադատություն, կեղծ մարդասիրություն, կեղծ ընտրություններ, կեղծ հաղթանակներ, կեղծ ընդդիմություն և այսպես շարունակ։

Ճշմարիտ է միայն մեկ բան՝ կեղծիքը վաղ թե ուշ բախվում է իրականությանը, ճշմարտությունից հնարավոր է փախչել, բայց հնարավոր չէ հաղթել նրան:

Մի անեկդոտ հիշեցի:

Հոգեբուժարանում հիվանդները առավոտյան հեռուստացույցով նորություններ են դիտում։ Մեկը հանկարծ խփում է ծնկին ու ասում.

- Ինչ լավ է, որ ես հոգեբուժարանում եմ։

Նրա հետևում սանիտարները իրար ասում են.

- Այ քեզ բա ՜ն… Էս մեկը, կարծես թե, առողջացել է։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 7639

Մեկնաբանություններ