ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Լեգիտիմ չեն

Լեգիտիմ չեն
15.06.2026 | 12:49

Հիմա կարելի է փաստել.

ա) ընտրություններն անցել են համատարած ընտրախախատումներով և ազատ ու արդար համարվել չեն կարող,

բ ) ընտրությունները լեգիտիմ չեն և չեն արտահայտում Հայաստանի ժողովրդի կամքը,

գ) նորաստեղծ Ազգային Ժողովը զուրկ է լեգիտիմությունից և ենթակա է արձակման

դ) պետք է նշանակվեն Ազգային Ժողովի նոր, արտահերթ ընտրություններ:

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4849

Մեկնաբանություններ