Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ամբողջ աշխարհը ղժում է մեզ վրա

Ամբողջ աշխարհը ղժում է մեզ վրա
14.11.2026 | 14:02

Կարդում եմ արտասահմանյան լրահոսը և... ամբողջ աշխարհը ուղղակի ղժում է մեզ վրա:

Ինչպե՞ս կվերաբերվեք այն աշխատակցին, որը պատասխանատու է միջուկային ռեակտորի անվտանգության և աշխատանքի համար, բայց, օրինակ, ռիլսեր է նկարահանում այն մասին, թե ինչպես է անկանոն կերպով սեղմում ռեակտորի կառավարման վահանակի կոճակները։

Մոտավորապես նույն բանն այսօր սրանք անում են Հայաստանի և հայկական պետականության հետ։

Միայն թե «պետության» վթարը շատ ավելի սարսափելի է, իսկ դրա հետևանքները կարող են աղետալի լինել։

Բայց դուք շարունակեք սպառել այդ ամբողջ քարոզչական ապուշությունը, որով մեզ անդադար «կերակրում» են իշխանությունները։ Գուցե զվարճալի՞ է հետևել, թե ինչպես է պետությունը գլորվում դեպի անդունդ։

Ես որ հաստատ զվարճանալու բան չեմ տեսնում։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ