Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Այդ ամենը պետությունը ծաղրի առարկա դարձնելու, անլրջացնելու, պետության արժեքն ու դերը նսեմացնելու հստակ նպատակ ունի

Այդ ամենը պետությունը ծաղրի առարկա դարձնելու, անլրջացնելու, պետության արժեքն ու դերը նսեմացնելու հստակ նպատակ ունի
14.11.2026 | 20:35


«Քանդենք պետությունը» քաղաքական ուժի ղեկավարի մրգային նախասիրությունները մեկնաբանել չեմ ցանկանում, բայց մի բան հստակ գիտեմ՝ այդ ամենը պետությունը ծաղրի առարկա դարձնելու, անլրջացնելու, պետության արժեքն ու դերը նսեմացնելու հստակ նպատակ ունի։ Նույն իր կոստյումին փակցված քարտեզով էլ միջազգայիններին ուղերձ է տալիս, որ Հայաստանը ոչ թե պետությանը հարիր ներկայացվում է դրոշի կամ գերբի նշանով, այլ ուղղակի տարածքով, որի «смотрящий»-ն իրեն կարգել է Ալիևը։
Հայկական պետությունը միջազգային շփումներում տարբեր մեթոդներով ծաղրի առարկա դարձնելը «Քանդենք պետությունը» ծրագրի կարևոր բաղադրիչներից է:

Տաթևիկ Հայրապետյան
Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ