Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իմ Հոգով

Իմ Հոգով
15.11.2026 | 00:00

Նոյեմբերի 15

Մարդիկ հակված են մտածելու, որ Իմ հրաշագործ զորությունը միայն մի անգամ է ժամանակի մեջ գործադրվել։ Բայց իրականում այդպես չէ։ Քանի որ, երբ որևէ տեղ որևէ մարդ վստահել է Ինձ իր ողջ հոգով և Ինձ է թողել օրերի ու ժամերի նախընտրությունը, այդժամ Իմ Հոգու զորությունն ի հայտ է եկել այնքան սքանչելի ու բացահայտ, որքան Իմ՝ երկրի վրա եղած ժամանակ, որքան եղել է առաքյալներին բանտերից ազատելու, նրանց միջոցով բժշկություններ կամ այլ հրաշքներ կատարելու ժամանակ։
Վստահե՛ք Ինձ։
Անսահման հավա՛տ ունեցեք Իմ նկատմամբ։ Եվ արդյունքը շուտով պիտի տեսնեք, և տեսնելով՝ փառք պիտի տաք Ինձ։ Հիշե՛ք և հաճախ ասացե՛ք ինքներդ ձեզ. «Ո՛չ զորությամբ, ո՛չ կարողությամբ, այլ Իմ Հոգով»,- ասում է Տերը։
Գործադրե՛ք այս զորավոր թելադրանքները ձեր առօրյա կյանքում և կտեսնեք, որ ձեր օգնությունն ու փրկությունն ապահովված են։
Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ