Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ե՞րբ պետք է կատարվի, և ո՞վ պետք է կատարի ապացուցվածն ապացուցելուց հետո առաջին քայլը

Ե՞րբ պետք է կատարվի, և ո՞վ պետք է կատարի ապացուցվածն ապացուցելուց հետո առաջին քայլը
15.11.2026 | 13:15

Ընդդիմությունը, քաղհասարակությունը, լրագրողները, իրավաբանները, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին։

Համացանցն ու եթերը ծանրաբեռնված են իմաստուն դատողություններով այն մասին, որ իշխանությունը բռնատիրական է, վարչապետը՝ բռնապետ։

Բերվում են ծանրակշիռ փաստարկներ, որ բազմաթիվ հետապնդումներ քաղաքական են, կալանքները՝ հրահանգված։

Կազմակերպվում են պանելային քննարկումներ, խորհրդարանական լսումներ, տրվում են հարցազրույցներ։

Ո՞րն է ջուր ծեծելու իմաստը, ու՞մ համար պարզ չէ իրերի դրությունը, ի՞նչ կարիք կա ամեն անգամ հավաքվելու, քննարկելու ու եզրահանգելու այն, ինչ բոլորի համար վաղուց պարզ է։

Ե՞րբ պետք է կատարվի, և ո՞վ պետք է կատարի ապացուցվածն ապացուցելուց հետո առաջին քայլը:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ