Մարդկության կյանքին ուղեկցող հիմնական տենդենցներից մեկը, մարդկանց կյանքի որակի բարձրացման հիմնական տենդենցի հետ միասին, նրանց բարձրանալն ու հեռանալն է կյանքի կենսաբանական հիմքերից՝ իր անվտանգության ապահովման ու սննդի հայթայթման ուժային մեթոդներով հանդերձ, որտեղ տղամարդու դերը առաջնային էր։
Աստիճանաբար, փոխվող պայմաններում, որտեղ մարդկանց կյանքի անվտանգության և սննդով ապահովելու գործի համար ուժային մեթոդների դերը գնալով պակասում է, բնականաբար, նվազում է նաև տղամարդկանց դերը դրանցում, որն էլ բերում է կենցաղում և հասարակական կյանքում տղամարդկանց ու կանանց գրաված տեղերի դանդաղ դրեյֆի՝ հօգուտ կանանց, որը բնական և լրիվ հասկանալի ու բացատրելի պրոցես է։
Այսինքն, հասարակական կյանքի փոփոխվող պայմաններում, ելնելով կյանքի հարատևման ու շարունակականության սկզբունքից, մարդիկ աստիճանաբար հարմարվում են նոր պայմաններին այնպես, որ հասարակությունը դրանից ունենա առավելագույն շահ տրված ռիսկերի դեպքում։
Այս հանգամանքը ծնում է նաև երկու ածանցյալ պրոցեսներ կամ տենդենցներ՝ կանանց կողմից տղամարդկանց ֆունկցիաների մի մասին աստիճանաբար տիրանալը, որի համար տիպական է, ասենք, business woman հասկացությունը և տղամարդկանց կողմից կանանց ավանդական ֆունկցիաների մի մասը իրենց վրա վերցնելը, որի համար տիպական է, ասենք, միայնակ հայր հասկացությունը։
Պավել Բարսեղյան