ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Եռակողմ համաձայնությունները գլոբալ կառավարման ոլորտում պայմանավորելու են եռաբևեռ աշխարհակարգի կայացումը կամ էլ՝ ձախողումը

Եռակողմ համաձայնությունները գլոբալ կառավարման ոլորտում պայմանավորելու են եռաբևեռ աշխարհակարգի կայացումը կամ էլ՝ ձախողումը
28.11.2026 | 22:00

Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։

Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը։

ԱՄՆ-ի առավելությունն ու բևեռ դառնալու համար նպաստավոր է Արևմտյան ողջ կիսագնդում բացահայտ գերիշխանությունը բոլոր ոլորտներում։ Բացառություն է միայն Կուբան, որն արդեն որոշիչ հանգամանք չէ, Վենեսուելան էլ արդեն չեզոքացվել է։ Միացյալ Նահանգների թույլ կողմը կախվածությունն է մերձավորարևելյան էներգետիկ ռեսուրսներից, Արևմտյան Եվրոպայի անվտանգության ապահովման բեռը, Իսրայելի գոյության ապահովումը արաբա-մուսուլմանական շրջապատման պայմաններում։

Չինաստանի ուժեղ կողմը նրա տնտեսական հզոր կարողություններն են, առաջընթացի գերարագ տեմպերն ու մարդկային ռեսուրսները։ Թույլ կողմը մեծ մասշտաբի կախվածությունն է արտաքին առևտրից։ Արտաքին առևտրի ծավալների կրճատումը չինական տնտեսության համար մահացու վտանգ է, իսկ այս հանգամանքը ԱՄՆ-ը և ԵՄ-ն օգտագործում են որպես զսպման և ազդեցության գործիք։ Արևմուտքի մաքսային և առևտրական սահմանափակումները շատ արագ Պեկինին ստիպում են գնալ համաձայնության և համագործակցության։

Ռուսաստանի ուժեղ կողմը, առաջին հերթին, նրա ջերմամիջուկային կարողություններն են, անսահմանափակ հումքային և էներգետիկ ռեսուրսները, Արևելյան Եվրոպայից մինչև Հեռավոր Արևելք ձգվող տարածքը, անծայրածիր օվկիանոսային ելքերը, որոնք տալիս են ռազմավարական այնպիսի խորքային հնարավորություններ որոնք այս պետության պարտությունը ցամաքում դարձնում են անհնարին։ Ռուսաստանը, նաև շնորհիվ իր ներքին ռեսուրսների, կարող է գոյատևել և զարգանալ կատարյալ շրջափակման պայմաններում, պատժամիջոցները կարող են վնասել բայց ոչ ծնկի բերել ռուսական պետությանը։ Թույլ կողմը արևմտյան և չինական տնտեսությունների համեմատ տնտեսական զարգացման ցածր տեմպերն են և ցածր կենսամակարդակը, որը կարող է սոցիալական լարվածության և ներքաղաքական անկայունության պատճառ դառնալ։ Ոմանք նշում են նաև ներպետական կառավարման և ազգային հիմքով դաշնային պետական կազմավորումների առկայությունը, որը ևս սեպարատիզմի և անկայունության պատճառ կարող է դառնալ։

Երեք տերությունների թույլ և ուժեղ կողմերի հարաբերակցության տատանումները և եռակողմ համաձայնությունները գլոբալ կառավարման ոլորտում պայմանավորելու են եռաբևեռ աշխարհակարգի կայացումը կամ էլ՝ ձախողումը։

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ