Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.07.2015 | 00:01

Անուղղա մարդիկ այսպես խորհեցին իրենց սրտի մեջ՝ ասելով. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի. և երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկություն չկա, և չկա մեկը, որ վերադարձած լինի մահվան գերեզմանից։ Մենք պատահաբար ենք ծնվել և սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու, որովհետև մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խոսքը՝ կայծ, որ ծնվել է մեր սրտի տրոփից։ Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռվում է ինչպես թույլ օդ։ Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը։ Եվ, ինչպես ամպի հետք, պիտի անցնի մեր կյանքը և պիտի ցրվի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածված ու քշված նրա տապից։
Իմաստություն Սողոմոնի 2. 1-4

Դիտվել է՝ 2402

Մեկնաբանություններ