Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Խաչատրյանի մրցույթի հաղթողները ելույթ ունեցան Խաչատրյանի փառատոնի շրջանակում

Խաչատրյանի մրցույթի հաղթողները ելույթ ունեցան Խաչատրյանի փառատոնի շրջանակում
21.12.2019 | 22:09

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում Կամերային երաժշտության երեկո էր, որի ընթացքում հանդես եկան Խաչատրյանի միջազգային մրցույթի տարբեր տարիների հաղթողներ Ջոնաթան Սվենսենը (թավջութակ) եւ Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր)։ Կամերային համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Ֆրանոց Շուբերտի, Դմիտրի Շոստակովիչի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։


Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը նկատում է, որ շատ խորհրդանշական է այս երկու երիտասարդ երաժիշտների համատեղ ելույթը։ Երկուսն էլ հյուսիսից են՝ Հռիփսիմեն՝ Հայաստանի հյուսիսից, Ջոնաթանը՝ Եվրոպայի հյուսիսից։ Երաժշտագետը կարեւորեց միջազգային փառատոնի ստեղծագործական մոտեցումը. երբեք միմյանց չհանդիպած երաժիշտները, որ հաղթել են խաչատրյանական մրցույթում, համախմբվել են մեկ համերգային նախագծում եւ Խաչատրյանի տանը։ Համատեղ հնչում են Խաչատրյանի սիրելի ու նվագած գործիքները՝ դաշնամուրն ու թավջութակը։ Հետաքրքիր է ընտրված համերգային ծրագիրը՝ հանդիպում են Խաչատրյանն ու Շոստակովիչը՝ ժամանակակիցներ, ընկերներ։
Ուշագրավ է, որ Ջոնաթան Սվենսենի համար Խաչատրյանի միջազգային մրցույթն առաջինն էր, որ հաղթել էր, իսկ Հռիփսիմե Աղաքարյանի համար խաչատրյանական մրցույթը հերթականը, բայց, ինչպես ինքն է խոստովանում, ամենապատասխանատուն է եղել։
Ջոնաթան Սվենսենը նշում է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան ու ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առաջ։ Նա ընդգծեց, որ սիրով է գալիս Հայաստան, քանի որ մեր երկիրը մեծ դեր է ունեցել իր կենսագրության եւ մասնագիտական առաջընթացի համար։ Իսկ ներկայացված համերգային ծրագիրը Հռիփսիմե Աղաքարյանի հետ նա նվագում էր առաջին անգամ ու շատ տպավորված է ունկնդրի ընդունելությունից։


Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 2704

Մեկնաբանություններ