Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Փոքիկ իշխանը»՝ նվիրված Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին

«Փոքիկ իշխանը»՝ նվիրված Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին
28.12.2019 | 12:54

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի: Ներկայացումը նվիրված է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:

Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի:
Ներկայացմանը մասնակցում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը:
Գլխավոր դերում հանդես կգա քոլեջի մասնագիտական 2-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյանը:


«Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ