Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում

Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում
23.05.2025 | 10:30

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը` Գաջիևը, անդրադառնալով ՀՀ-ի հետ բանակցային գործընթացին նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմային ներգրավվում են իրենց շահերն առաջ մղելու համար:

Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերվում է ՀՀ տարածքում այլ երկրի ռազմական ներկայությանը մերժմանը:

Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է, ինչն, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլ չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել:

Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3119

Մեկնաբանություններ