Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Վախի աչքերը մեծ են լինում, բերանը՝ գարշահոտ, սիրտը՝ թփրտացող

Վախի աչքերը մեծ են լինում, բերանը՝ գարշահոտ, սիրտը՝ թփրտացող
08.06.2025 | 12:33

Նիկոլի մոտ ոչ թե Էդիպի կոմպլեքս է, ոչ թե «հայրասպանության» ակտ է, ոչ թե տիեզերական անբարոյականության դրսևորում է, այլ սարսափելի վախ և նեկրոֆիլիայի սուր նոպա։

Նրա մոտ Հերոստրատի սինդրոմ կամ Ներոնի դափնիներին արժանանալու մղում չէ։ Ինքը նույնիսկ Մարկեսի ստեղծագործության հակահերոսը չէ։ Ինքը փոքր մարդ է, որը մեծ դավաճանության է գնում՝ սեփական կաշին ու թալանը փրկելու համար։

Նիկոլն իր փրկությունը տեսնում է Հայաստանի կործանման մեջ։ Դրա համար էլ էնտուզիազմով կատարում է թուրք-ադրբեջանական հրահանգները։ Վերջիններս նրան կյանք են խոստացել միայն Հայաստանի լուծարման դեպքում։ Նրա վարքագիծը եթե այդ պրիզմայով դիտարկեք, մնացած ամեն ինչ պարզ կդառնա։

Հայաստանի լուծարման նիկոլական քաղաքականությունը բոլորիս, այդ թվում՝ ՔՊ-ի մեծ մասին դրել է մի նավակի մեջ։ Այնպես որ, հանրային լայն երկխոսությունն ու Հայաստանի փրկությանը միտված ժողովրդական համերաշխությունն այլընտրանք չունեն։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ