Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Սա պետություն-եկեղեցի հարաբերությունների վտանգավոր շրջադարձ է

Սա պետություն-եկեղեցի հարաբերությունների վտանգավոր շրջադարձ է
28.11.2025 | 17:06

Հայաստանյան քաղաքական կյանքում երեկ տեղի ունեցավ վտանգավոր նախադեպ: Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում հանդիպեց այն եպիսկոպոսների խմբին, որոնք նախօրեին հրապարակային հարված էին հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հանդիպեց՝ շնորհակալություն հայտնելով «սկզբունքայնության» համար։

Բայց իրականությունը շատ ավելի խոր և անհանգստացնող է։

Երբ պետության ղեկավարը շրջանցում է Կաթողիկոսին և առանձնահատուկ ելք է որոնում եպիսկոպոսաց դասի ընտրովի խմբի հետ, դա այլևս «քննարկում» չէ։ Դա փորձ է ներխուժելու Եկեղեցու ինքնավար դաշտ, վերաձևելու ներսում ձևավորված հավասարակշռությունները և իշխանական լոյալությամբ պայմանավորելու եկեղեցական կյանքը։

Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե «Հայաստանյայց Եկեղեցին այսօր կաթողիկոս չունի»։ Հիմա այդ նույն ուղերձը վերածվում է գործողության՝ փակ սրահներում «ընտրյալների» հետ հանդիպումներով։

Սա այլևս միայն եկեղեցու ճգնաժամը չէ։ Սա պետություն-եկեղեցի հարաբերությունների վտանգավոր շրջադարձ է, որտեղ քաղաքական շահը փորձում է գերակայել հոգևոր ինքնության նկատմամբ։

Եվ եթե այս ուղին չկասեցվի, մենք կարող ենք կանգնել ոչ միայն ինստիտուցիոնալ քայքայման, այլև հասարակական նոր բևեռացման առաջ՝ հավատքի դաշտի քաղաքականացմամբ։

Հարցն այլևս պարզ է․ ո՞վ է որոշելու մեր հոգևոր կյանքի ապագան՝ ժողովուրդն ու եկեղեցի՞ն, թե՞ իշխանության տակտիկական հաշվարկները։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 4175

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ