Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Արցախում մարդու իրավունքները մնացին գզրոցների մութ անկյուններում՝ որպես մեռած փաստաթղթեր

Արցախում մարդու իրավունքները մնացին գզրոցների մութ անկյուններում՝ որպես մեռած փաստաթղթեր
10.12.2025 | 15:00

Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, սովորաբար տոնվում է ամպագոռգոռ հայտարարություններով և համընդհանուր արժեքների մասին հնչեցված կենացներով։ Սակայն իրականությունն առավել հաճախ այլ է, որովհետև հենց այդ միջազգային համակարգը, որն ամեն օր բարձր պաթոսով խոսում է մարդու արժանապատվության, ազատության ու արդարության մասին, Արցախի պարագայում անզոր մնաց իր իսկ տված խոստումների առաջ։ Արցախում մարդու իրավունքները մնացին գզրոցների մութ անկյուններում՝ որպես մեռած փաստաթղթեր։

Մարդիկ՝ տեղահանված։

Հողը՝ խլված։

Մշակույթը՝ վտանգված։

Ապագան՝ անորոշ։

Եվ երբ այս ամենը կատարվում էր, աշխարհը նայում էր։ Նայում, սպասում… և լռում։

Իսկ լռությունը այս պարագայում պարզապես անգործություն չէր, այլ միջազգային հանցակցություն ։

Արցախի հարցը միայն հայերի հարցը չէ։

Այն մարդկային իրավունքների համաշխարհային ինստիտուտի լուրջ փորձություն էր․ փորձություն, որը, ցավոք, միջազգային համակարգը չհաջողեց հաղթահարել։

Արցախի հայաթափումը մնաց որպես ծանր ու սթափեցնող հիշեցում. ժողովուրդները քաղաքական գործընթացներից չեն անհետանում, այլ անհետանում են այն ժամանակ, երբ աշխարհի խիղճը մեռնում է։

Եթե այսօր չենք խոսում, չենք պահանջում, չենք բարձրաձայնում՝ վաղը հենց նույն ճանապարհով կարող է վերանալ ցանկացած ժողովուրդ։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 4227

Մեկնաբանություններ