Այս աշխարհ մտնող ամեն մարդ, ուզի թե չուզի, անցնելու է այս աշխարհով, որը բնութագրելիս զանց չես առնելու աչքի պղծությունը, ականջի պղծությունը, կենցաղային ընչաքաղցությունը, կեղծիքը, բամբասանք- նախանձը և մեղսագործ հպարտությունը:
Միայն տեր Աստված գիտե, թե ես որքան եմ զղջում իմ այն մեղքերի համար, որ դեռ չեմ գործել:
Կենդանիներն իրար միս են ուտում բառի բուն իմաստով, մարդիկ իրար միս են ուտում բառի շուն իմաստով:
«Անտարես» հրատարակչության տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ համոզմամբ` մշակութային երկխոսություն ասվածը հարևան երկրների հետ անհատների մակարդակով է: Հասարակությունների մակարդակով շփում գրեթե չկա:
Ի՞նչ գիտեն հանրակրթական դպրոցների աշակերտները Հայոց ցեղասպանության մասին: Ի՞նչ են ասում դասագրքերը, ինչպե՞ս են պատմական կարևորագույն այդ իրողությունը մատուցում նոր սերնդին ուսուցիչները:
«Ջավախքի բարձրիկ սարերը, բլրալանջերն ու դաշտերը կանաչ հանդերձանք են հագել, և այդ համատարած կանաչի մեջ զեփյուռի մեղմ շոյանքից երփներանգվում են հազարագույն ծաղիկները: Օրը պարզ է ու ջինջ:
Հայաստանում ծայր առած լարված իրավիճակին ու դրան հետևած քաղաքացիական անհնազանդության ցույցերին սոցիալական ցանցերում այս կամ այն կերպ արձագանքում են արտերկրի մեր հայրենակիցները: Զրուցակիցս ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, ամերիկաբնակ ՍԷՎՆ է (Հենրիկ Խաչատրյան):
Հուլիսի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ՝ «Ապրել խաղաղ» նախագիծը և Hi-Am բարեգործական հիմնադրամը ներկայացրին «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիրը:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...