-
24.06.2016|
08:45
Հունիսի 18-ից հուլիսի 7-ը հայ արվեստասերները հնարավորություն ունեն վայելելու «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի համերգաշարը՝ ՀՀ ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:
-
22.06.2016|
11:46
Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում` հունիսի 22-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը. կհնչեն բուլղարական հայտնի ստեղծագործություններ: Համերգը կղեկավարի բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր Դարենա Պոպովան:
-
21.06.2016|
10:52
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում:
-
21.06.2016|
10:39
Հեղինակ-կատարող ՌՈՒԲԵՆ ՔԱՄԱԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացվել է մոտ երկու տասնյակ հայտ. «Այս տարի փառատոնին կմասնակցեն նաև պոետները:
-
18.06.2016|
12:55
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվել է ՀԵՅԶԵԼ ԱՆԹԱՐԱՄՅԱՆ-ՀՈՖՄԱՆԻ (ԱՄՆ, Ֆրեզնո) «Լույսի հոսք» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված լուսանկարները, փաստաթղթերը պատկերում են հայերի հայրենադարձությունը Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո:
-
18.06.2016|
12:54
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի պատվիրակները հունիսի 18-ին այցելել էին Ծիծեռնակաբերդ։ Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
-
18.06.2016|
12:53
Այսօր, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Արտ Սինեմա» անսամբլի համերգը:
-
18.06.2016|
12:52
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմեր:
-
18.06.2016|
12:49
Հունիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը WFIMC-ի դափնեկիրների հետ։
-
17.06.2016|
10:14
«Նոյան տապան» խմիչքների խանութը բացվեց 2005 թվականին՝ Ամիրյան փողոցի նշանավոր կոնյակի խանութի տարածքում։ Նմանօրինակ այլ սրահներից այն տարբերվում էր (այսօր էլ տարբերվում է) գեղագիտական միջավայրի յուրօրինակությամբ։