-
17.07.2014|
11:14
Հուլիսի 18-ին ժամը 17:30-ին Ավստրիայում ծնված կիոնգործիչ, օպերատոր Քրիստիան Բերգերը կամփոփի «Ոսկե ծիրան»-ի ծրագիրը Թումոյում՝ վարելով ավելի քան չորս ժամ տևողությամբ դասախոսություն որոշակի փորձառությամբ երիտասարդ օպերատորների համար: Դասախոսությունը անգլերենով է՝ հայերեն թարգմանությամբ:
-
16.07.2014|
11:56
Թուրքական կինոն բավական շատ է ներկայացվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Այս տարի փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված է ռեժիսոր, սցենարիստ ԹԱՅՖՈՒՆ ՓԻՐՍԵՄԻԼՕՂԼՈՒԻ «Ես նա չեմ» ֆիլմը:
-
16.07.2014|
11:55
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնվեց հրեա ռեժիսոր ԱՄՈՍ ԳԻՏԱՅԻՆ, ով 80-ից ավելի վավերագրական ու խաղարկային ֆիլմերի հեղինակ է: Ֆիլմեր է նկարահանում Իսրայելում, Ֆրանսիայում: Նրա ստեղծագործության հիմնական նյութը հրեա-արաբական հակամարտությունն է ու Միջին Արևելքի իրականությունը:
-
15.07.2014|
15:20
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագիրն այս տարի ներկայացնում է համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես` Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-Դուկի (Հարավային Կորեա), Ցզյա Չժան-Կեիի (Չինաստան), Օթար Իոսելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայիի (Իսրայել) ֆիլմերը:
-
15.07.2014|
14:57
ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ «Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրին մասնակցում է «Անպետքը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմով:
-
15.07.2014|
12:34
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆԻ «Ճանապարհի փիլիսոփաները» լիամետրաժ-վավերագրական ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
-
15.07.2014|
12:24
ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ «Վերնիսաժ» գիրքը ընթերցողին է հասնելու լրամշակված տարբերակով: Նոր գրքում տեղ է գտնելու ևս հինգ պատմվածք: Մեր զրույցի թեման «Վերնիսաժն» է: Հարցերը քաղված են գրքում տեղ գտած վիպակից, պատմվածքներից, հրապարակախոսական հոդվածներից:
-
15.07.2014|
12:14
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում օրհնվեց այս տարվա փառատոնային ծիրանը: Մշակույթը ձևավորել է եկեղեցական ծիսակարգ, և խաղողօրհնեքի ավանդական իրողությանը գումարվել է ևս մեկ հայկական մրգի սրբագործման կարգը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում:
-
14.07.2014|
17:26
ՆԻԿԱ ՇԵԿԻ «Երկու աշխարհից ի հիշատակ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում: Ֆիլմի հիմքում Գրետա Վերդյանի «Չորս մայր» պատմվածքն է:
-
14.07.2014|
13:14
ՍԵԳ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ «Մենք միայն ուզում էինք երջանիկ լինել» լիամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող, կինոքննադատ ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ առաջարկեց ռեժիսորին ներկայացնել ֆիլմն ու այն, ինչ չի երևում ֆիլմում, նշելով որ բավական սուր թեմա է բարձրացվել, սակայն հարցուպատասխանը բնականոն հունից շեղվեց: