Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ուլիսն» ու «Բանանցը» հաղթեցին

«Ուլիսն» ու «Բանանցը» հաղթեցին
16.06.2012 | 08:56

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասներեքերորդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Ուլիսը» ընդունել էր Դիլիջանի «Իմպուլսին»: Արդեն տասնյոթերորդ րոպեին Շոթա Զիքիայի ու Պատոյի խփած գոլերից հետո դիլիջանցիները պարտվում էին 0:2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսի ավարտ «Ուլիսը» հաշիվը դարձրեց խոշոր: Գոլն իր անվան դիմաց արձանագրեց Դավիթ Գրիգորյանը: Յոթանասունյոթերորդ րոպեին նա դարձավ դուբլի հեղինակ: Աբովյանում միմյանց դեմ էին դուրս եկել «Արարատն» ու «Բանանցը»: Վերջինիս երեք գոլին (Հովհաննես Համբարձումյան, Վալտեր Պողոսյան, Գևորգ Կարապետյան) արարատցիները կարողացան պատասխանել մեկով: Խաղավարտին մոտ հաշիվը «թրջեց» Վարուժան Մկրտչյանը: Տուրի «Միկա»- «Փյունիկ», «Շիրակ»-«Գանձասար» հանդիպումները կկայանան վաղը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ