Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Օրվա գլխավոր հարցը

Օրվա գլխավոր հարցը
23.06.2012 | 17:18

Բնականաբար` Իսպանիա-Ֆրանսիա առաջիկա խաղի հետ կապված: Ո՞վ է հաղթելու այս դիմակայությունում: Հասկանալի է, որ դատողությունների պակաս չկա ու չի կարող լինել: Սակայն ինչ էլ պատասխանելու լինենք, միևնույն է, Իսպանիան կա ու մնում է այս հանդիպման գլխավոր ֆավորիտը, թեպետ ֆրանսիական ընտրանուն էլ չի կարելի թերագնահատել: Եվ այդուհանդերձ` Լորան Բլանն ինչո՞ւ ձեռքից բաց թողեց

խմբայինից առաջին տեղով դուրս գալու հնարավորությունը: Պարզապես չստացվեց շվեդների հետ խա՞ղը, թե՞ հօգուտ Իսպանիայի ընտրության խոսեց պաշտոնական խաղերում նրա հետ ունեցած հանդիպումների դրական հաշվեկշիռը: Եթե վերջինս է եղել առաջնորդողը, պատմությունը միշտ չէ, որ անսխալական ցուցիչ է: Դիմանանք մի փոքր էլ: Ժամացույցի սլաքները վայրկյան առ վայրկյան մեզ մոտեցնում են գլխավոր հարցի պատասխանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ