Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Համաշխարհային ողբերգություն չի լինի

Համաշխարհային ողբերգություն չի լինի
27.06.2012 | 00:41

«Թիմային հաշվարկով ներկայումս մենք գտնվում ենք երրորդ-չորրորդ տեղերի տիրույթում», -ապագա օլիմպիական խաղերին անդրադառնալով` ասել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն` հավելելով` «որովհետեև օբյեկտիվ պատճառներով մենք ի վիճակի չենք մրցակցել Չինաստանի ու ԱՄՆ-ի ընտրանիների հետ»: Սա, ինչպես ասում են, հասկացանք, սակայն հարց է առաջանում` բա Ռուսաստանի համար երրորդ տեղի հավանական մրցակիցն այդ ո՞ր երկիրն է լինելու, որը «օբյեկտիվ պատճառներից» դուրս է մնում: Օլիմպիադան ընդունող երկի՞րը: Մուտկոն, իհարկե, այս հարցի անուղղակի պատասխանը տալիս է. «Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, օլիմպիադան հյուրընկալած երկիրը մոտավորապես երեսուն տոկոս ավելի մեդալ է հավաքում, քան ունենում է նախորդ տարվա խոշոր մրցաշարերի արդյունքում»: Մուտկոյի կանխագուշակումների մեջ պարզ երևում է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահին պատուհասվածը: Խոսքս Ֆուրսենկոյի հրաժարականի մասին է, ով խորհրդային տարիների հանգույն իսկույն հետևեց «Եվրո-2012»-ի ձախողմանը: Ինչպես ասում են` դասդ դասս լինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ