Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լյովն ու Պրանդելին վճռական են տրամադրված

Լյովն ու Պրանդելին վճռական են տրամադրված
28.06.2012 | 16:25

Այսօր կայանալիք կիսաեզրափակիչ երկրորդ` Գերմանիա-Իտալիա խաղից թե եզրափակչում ով կդառնա Իսպանիայի ընտրանու մրցակիցը, խոշոր հաշվով համակրանքի խնդիր է, թեպետ խոշոր բախտավորություն է, որ խաղի հաղթողը որոշվելու է այլ չափանիշներով: Թիմերի պատրաստվածության մասին թերևս ոչ ոք մարզիչներից ավելի լավ չգիտի, ուստի բավարարվենք նրանց լսելով: Իոահիմ Լյով. «Մենք այժմ ունենք այնպիսի թիմ, որը մրցակցին հարմարվելու կարիք չունի: Այն խաղում է իր ֆուտբոլը: Մենք դրա վրա ենք աշխատել վերջին երկու տարում և ներկայումս հանդես ենք գալիս այնպիսի մակարդակով, որ կարող ենք ոչ մեկից չվախենալ: Մեր հավաքականն ունակ է հաղթելու աշխարհի ցանկացած թիմի: Իհարկե, դա մեզ չի երաշխավորում հաղթանակ, սակայն այն փաստը, որ մենք գիտակցում ենք մեր ուժը, վսահություն է ավելացնում»: Չեզարե Պրանդելի. «Կիսապաշտպանության մեր գիծը լավագույններից մեկն է Եվրոպայում: Նրանում հավաքված են տաղանդավոր ու տեխնիկապես պատրաստված մարդիկ, ովքեր ֆիզիկապես էլ են լավ պատրաստված: Գերմանիան կիրառելու է ուժեղ ճնշում, սակայն մենք դրան պատրաստ ենք: Ճնշումից խուսափելու համար պիտի վերահսկել գնդակը: Մենք չենք կարող մեր դարպասի մոտ «նստած» մնալ, ողջ թիմն այդ տակտիկայի վրա աշխատել է այս երկու տարիների ընթացքում: Ամեն ինչ հիմա ետ շուռ տալը վախկոտություն կլինի»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ