«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բերմունդյան եռանկյունին ռուսներին չի վնասում

Բերմունդյան եռանկյունին ռուսներին չի վնասում
17.07.2012 | 13:50

Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող «Սկորպիուս» ռուսական զբոսանավը խրվել է Բերմուդյան եռանկյունում: Հուլիսի 13-ի ուրբաթ օրը կայծակի հարվածից խափանվել էին նավի բոլոր սարքավորումները, բացի արբանյակային տեղորոշման համակարգից: Միայն երեկ է նավապետին հաջողվել կապ հաստատել, և նա հաղորդել է, որ ծովագնացները չեն տուժել, անձնակազմը խուճապի չի մատնվել և չի հավատում Բերմուդյան եռանկյունու առասպելին: Նա նաև պատմել է, որ ամպրոպի ժամանակ անձնակազմի անդամները տեսել են ջրից դուրս եկող ջրային ուղղահայաց ամպեր, որոնք հիշեցրել են մշուշե պատեր և հսկա լուսային շրջանակներ, որոնք հայտնվում ու անհետանում էին: Թեպետ «Սկորպիուսի» անձնակազմը առասպելներին չի հավատում, բայց և չի կարողանում դուրս գալ եռանկյունու շրջագծից:

Դիտվել է՝ 3362

Մեկնաբանություններ