Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՅԴ-ն՝ Ղարաբաղում

ՀՅԴ-ն՝ Ղարաբաղում
18.09.2012 | 01:44

Այս օրերին Ղարաբաղում կառավարություն են ձևավորում: Չնայած կառավարության ղեկավարը նույնն է, բայց նորերի պակաս չկա: Այս անգամ ղարաբաղյան քաղաքական կյանքում ՀՅԴ-ն առավել ակտիվ է, քան Հայաստանում: Կառավարությունում փոխվարչապետը դաշնակցական Արթուր Աղաբեկյանն է, իսկ արտաքին գործերի նախարարությունը, հավանաբար, կղեկավարի դաշնակցական Դավիթ Իշխանյանը:
Ըստ որոշ տեղեկությունների, ՀՅԴ-ի՝ Բակո Սահակյանին պաշտպանելու «գինը» հենց սա է: Չի բացառվում, որ առաջիկայում այլ պաշտոններում ևս դաշնակցականներ նշանակվեն: Ի դեպ, առավել ուշագրավ է, որ արտաքին քաղաքական ոլորտը դաշնակցականների ձեռքում է: Մեր տեղեկություններով` դաշնակցության դրսի կառույցներն այսուհետ բավականին մեծ ջանքեր կգործադրեն հենց Ղարաբաղի քաղաքական կյանքում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ