Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լիբանանում ոստիկանությունը ցրում է ընդդիմադիրներին

Լիբանանում ոստիկանությունը ցրում է ընդդիմադիրներին
21.10.2012 | 21:03

Լիբանանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել վարչապետի նստավայր ներխուժել փորձող ցուցարարների նկատմամբ։ Լիբանանի ընդդիմությունը ներկայացնող ցուցարարները կոչ են անում կառավարության ղեկավարին հրաժարական տալ։
Լիբանանի հետախուզության ղեկավար, գեներալ Վիսամ Հասանի հուղարկավորությունից հետո երիտասարդների խումբը շարժվել է դեպի վարչապետի նստավայր։ Վերջիններս կանգնեցվել են իրավապահների կողմից, որոնք օդ էին կրակում և օգտագործում արցունքաբեր գազ։ Մի շարք ցուցարարներ ստացել են վնասվածքներ։
Հիշեցնենք, որ գեներալ Վիսամ Հասանը սպանվել էր ուրբաթ Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից։

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ