Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Կլասս» պահելու խնդիր կա»

«Կլասս» պահելու խնդիր կա»
01.11.2012 | 11:30

ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՖԲ-ում հետևյալ եզրահանգումն է արել.

«Քննարկումները քաղաքական հարթությունից դեպի անձնական վիրավորանքներ տեղափոխելու ջանքերը դատապարտված են:
«Կլասս» պահելու խնդիր կա:
Եթե իմ` բացառապես քաղաքական մեկնաբանություններին ի պատասխան գաղափարական ու տրամաբանական փաստարկների բացակայության պատճառով բոլորիս խիստ հայտնի շրջանակները կարողանում են արտաբերել միայն դաստիարակության, բարոյականության և բարեկրթության հետ աղերս չունեցող հրապարակումներ և դեմոտիվատորներ, ապա արձանագրենք սա ու գնանք առաջ:
Եվ չփորձեք թաքնվել այլ մարդկանց թիկունքում ու խառնվել իրական ԲՀԿ-ի հետ:
Ես գիտեմ, թե ում և ինչ եմ ասում և ասելու»:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ