Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեկնարկում է սիրիական ընդդիմության համաժողովը

Մեկնարկում է սիրիական ընդդիմության համաժողովը
04.11.2012 | 12:45

Քաթարի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է սիրիական ընդդիմության համաժողովը։ Ինչպես և նախկին նման հավաքները, այն կանցկացվի Ստամբուլում հիմնավորված Սիրիական ազգային խորհրդի հովանու ներքո։
Սպասվում է, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից այդ կառույցի նկատմամբ խիստ արտահայտություններից հետո կհայտարարվեն սիրիական հեղափոխության նոր ղեկավարների մասին։

Դիտվել է՝ 2527

Մեկնաբանություններ