Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ահաբեկչություն Իրաքում

Ահաբեկչություն Իրաքում
06.11.2012 | 18:00

Այսօր կեսօրին մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 25 կմ հեռավորության վրա գտնվող Թաջի քաղաքում։ Զոհերի թիվն անցնում է 30-ից։ Վիրավորվել է մոտ 50 մարդ։
Վերջին մի քանի օրվա ընթացքում սա արդեն երկրորդ ահաբեկչությունն է Թաջի քաղաքի ռազմաբազայի մոտ:

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ