Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սև ծովում հայտնաբերվել է Նաիրի Հունանյանի մոր դին

Սև ծովում հայտնաբերվել է Նաիրի Հունանյանի մոր դին
23.11.2012 | 21:40

Armtoday.info-ի տեղեկություններով` նոյեմբերի 23-ի գիշերը Եվպատորիայում`Սև ծովի ափից 2 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է կնոջ դի: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ դին, ափին հայտնաբերվել են նրա իրերը: Կատարվում է հետաքննություն: Կնոջ մահվան հանգամանքները ճշտվում են:
Նույն կայքի փոխանցմամբ՝ մահացածը 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում ահաբեկչություն իրականացրած Նաիրի Հունանյանի մայրն է` Նաթելա Գալստյանը: Այդ մասին կայքին հայտնել է կնոջ հարևանուհին` Ալևտինա Սմիռնովան: Ըստ նրա` Գալստյանին տեսել է նախօրեին, իսկ արդեն երեկոյան որդին` Արմենը, հայտնել է, որ չի կարողանում գտնել մորը: «Որդին որոնեց ու գտավ նրան ծովում»,- պատմել է հարևանուհին:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների և ներքին գործերի նախարարություններում հրաժարվել են տեղեկություններ տալ մահացածի մասին:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ