Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կենտիկյանը պարտվեց

Կենտիկյանը պարտվեց
04.12.2012 | 11:49

Շաբաթ օրը Դյուսելդորֆում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգի մրցամարտ WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Հանդիպեցին Համբուրգը ներկայացնող մեր հայրենակից Սյուզի Կենտիկյանն ու ամերիկուհի, աշխարհի նախկին քառակի չեմպիոն Կարինա Մորենոն: Ցավոք, դժվար է հասկանալ, թե մրցավարներն ինչ տրամաբանությամբ հաղթող ճանաչեցին ամերիկուհուն, ով, համենայն դեպս, ոչնչով չէր գերազանցում Կենտիկյանին, եթե չասենք ավելին՝ զիջում էր: Սա Կենտիկյանի մարզական կարիերայում երկրորդ պարտությունն էր: Մինչ այդ նա ունեցել է քսանինը հաղթանակ, ոչ-ոքիով ավարտված մեկ մենամարտ: Տեղեկացնենք, որ Կենտիկյանի թիմը հանդիպման արդյունքը բողոքարկել է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ