«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սոմալիի իշխանությունները վնասազերծել են «Աշ-Շաբաբ» խմբավորումը

Սոմալիի իշխանությունները վնասազերծել են «Աշ-Շաբաբ» խմբավորումը
13.12.2012 | 11:45

Սոմալիի նորընտիր նախագահ Հասան Շեյխ Մահմուդը հայտարարել է, որ «Աշ-Շաբաբ» ապստամբ խմբավորումը ոչնչացվել է զինվորական ուժերի կողմից։ Երկրի նախագահը որպես իսլամիստների վնասազերծման գլխավոր գործոն նշել է ավագների դաստիարակչական զրույցները երիտասարդության հետ, որոնց արդյունքում երիտասարդ տղամարդիկ հրաժեշտ տվեցին բռնությանն ու «հիմար գաղափարախոսությանը»։

Սոմալիի կառավարությունն Աֆրիկայան միության զորքերի օգնությամբ ուժեղացնում է իր վերահսկողությունը երկրի նկատմամբ, որտեղ քաղաքացիական պատերազմը շարունակվում է արդեն 20 տարի։
Հասան Շեյխ Մահմուդը նախագահ է դարձել այս տարվա սեպտեմբերին։

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ