«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կիմ Չեն Ինը՝ տարվա մարդ

Կիմ Չեն Ինը՝ տարվա մարդ
14.12.2012 | 12:32

Ամերիկյան Time շաբաթաթերթի ընթերցողների մեծամասնությունը առցանց հարցման արդյունքում «Տարվա մարդ» անվանակարգում ընտրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Հյուսիսկորեացի երիտասարդ ղեկավարին պաշտոնապես այդ կոչումը կշնորհվի մյուս շաբաթ։
Ինչպես նշում է Time-ը, հոր մահից հետո Կիմ Չեն Ինը, ստանձնելով ԿԺԴՀ-ի ղեկավարությունը, ամրապնդել է իր վերահսկողությունը երկրում, հայտնվել է Time-ի կազմին և նույնիսկ ճանաչվել է տարվա ամենասեքսուալ տղամարդ (թեև այդ կոչումը նրան շնորհել է ամերիկյան երգիծական հանդեսներից մեկը)։

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ