«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աֆղանստանում մահապարտները հարձակվել են ոստիկանության շենքի վրա

Աֆղանստանում մահապարտները հարձակվել են ոստիկանության շենքի վրա
21.01.2013 | 12:25

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել հարձակում ճանապարհային ոստիկանության վրա։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները, ինչպես նաև՝ ավտոմատներով զինված անձինք։
Ոստիկանության տվյալներով՝ լուսաբացին մահապարտներից մեկը պայթեցրել է իրեն շինության գլխավոր մուտքի մոտ, իսկ մյուսները, օգտվելով ստեղծված քաոսից, մտել են շենք։ Մահացածների թվի մասին տեղեկություններ առայժմ չկան։
Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։ Սակայն աֆղանական իշխանությունները հիշեցնում են, որ վերջին ամիսներին տեղի ունեցած հարձակումների մեծ մասի հետևում կանգնած են թալիբները։
Փորձագետներն ասում են, որ հերթական այս հարձակումն աֆղանական իրավապահների նկատմամբ դարձյալ կստիպի մտածել՝ արդյոք Աֆղանստանը կարող է ինքնուրույն ապահովել երկրի անվտանգությունը 2014թ. ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելուց հետո։

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ