«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ֆրանսիական ուժերը Մալիում 2 քաղաք են գրավել

Ֆրանսիական ուժերը Մալիում 2 քաղաք են գրավել
22.01.2013 | 12:01

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերը Մալիի բանակի ստորաբաժանումների աջակցությամբ վերականգնել են հսկողությունը երկու առանցքային քաղաքների՝ Դիաբալիի և Դուենցայի նկատմամբ։
Իսլամիստները նահանջել են այս երկու քաղաքներից անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ ֆրանսիական օդուժը սկսել է ռմբակոծել նրանց դիրքերը։ Ավելի վաղ ռազմական հրամանատարությունը մտավախություն ուներ, որ իսլամիստները նահանջի ընթացքում կականապատեն Դիաբալի տանող ճանապարհները։
Նշենք, որ Մալիի իշխանությունները հունվարի 11-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են ևս 3 ամսով։
Միաժամանակ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին խիստ քննադատության է ենթարկել ֆրանսիական զինվորներին։ ՙՄենք ոչ մի դեպքում չենք ընդունի Մալիի նկատմամբ ռազմական ինտերվենցիան, քանի որ այն սրում է հակամարտությունը տարածաշրջանում՚,- ասել է Մուրսին։

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ