«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ստրասբուրգը գնահատեց, Երևանը` թերագնահատեց

Ստրասբուրգը գնահատեց, Երևանը` թերագնահատեց
24.01.2013 | 11:40

Ստրասբուրգում նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչում է շնորհել, հանձնելով նաև ԵԽԽՎ մեդալ: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ԵԽԽՎ հանձնաժողովների նախագահներ ու անդամներ, տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարներ, նախկին նախագահներ Մևլութ Չավուշօղլուն և Ռենե վան դեր Լինդենը: Բարձր պարգևի համար շնորհակալություն հայտնելով` Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում աշխատած տարիները համարել է իր քաղաքական կարիերայի լավագույն էջերից մեկը: Հերմինե Նաղդալյանն արդեն անդամ չէ հինգերորդ գումարման ԱԺ-ի ԵԽԽՎ պատվիրակության:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ