«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սելիմի լեռնանցքում եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Սելիմի լեռնանցքում եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
24.01.2013 | 11:51

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 24-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում եւ Ջերմուկում տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ