«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մալիում պետք է կարգուկանոն ապահովեն ՄԱԿ-ի ուժերը

Մալիում պետք է կարգուկանոն ապահովեն ՄԱԿ-ի ուժերը
07.02.2013 | 11:44

Մալիում աֆրիկյան երկրների կողմից իրականացվող ռազմական առաքելությունը հնարավորինս արագ պետք է փոխվի ՄԱԿ-ի կողմից խաղաղարար գործողության։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Մալիում ֆրանսիական ռազմական գործողությունները մեկնարկել են հունվարին։ Այն պայմանավորված էր մտավախությամբ, որ 2012 թվականից երկրի հյուսիսային մասը վերահսկողության տակ պահող ՙԱլ Կաիդայի՚ ուժերը կարող էին մոտենալ մայրաքաղաք Բամակոյին։
Նշենք, որ Ֆրանսիան հայտարարում է մարտին իր 4000 զինվորներին Մալիից դուրսբերման մասին։ Ակնկալվում է, որ տեղի ուժերը կարող են ինքնուրույն ապահովել կարգուկանոնը երկրում։

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ