«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Քերին աշխատելու է հանուն խաղաղության

Քերին աշխատելու է հանուն խաղաղության
07.02.2013 | 11:48

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ստանձնելով պաշտոնը, խոստացել է աշխատել հանուն խաղաղության։ Իր երդման արարողության ժամանակ պետքարտուղարն իր առաջնահերթությունն է անվանել ժողովրդավարության պահպանումը ԱՄՆ և այլ երկրների հետագա սերունդների համար։ Քերին, որ Վիետնամի պատերազմի վետերան է, խոստովանել է, որ ռազմական փորձը փոխել է իր հայացքները մարդկային կյանքի արժեքների նկատմամբ։ «Ես ցանկանում եմ աշխատել հանուն խաղաղության։ Մենք շարունակելու են պայքարել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ»,- ասել է Քերին։

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ