Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ցուցարարները թույլ չեն տվել Սահակաշվիլուն ելույթ ունենալ

Ցուցարարները թույլ չեն տվել Սահակաշվիլուն ելույթ ունենալ
09.02.2013 | 17:58

Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին ստիպված էր հրաժարվել ազգային գրադարանի շենքում նախատեսված իր ելույթից և խորհրդարանին ուղղված իր ամենամյա զեկույցը կարդալ նախագահական նստավայրից։ Գրադարանի մոտ հավաքված ցուցարարները թույլ չեն տվել, որպեսզի նախագահը մուտք գործի գրադարանի շենք։
Սահակաշվիլու ելույթը խորհրդարանում չի կայացել խորհրդարանական մեծամասնության որոշման պատճառով։
«Այն, ինչ մենք այսօր տեսանք, պատմական պահ էր։ Ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հարցնի՝ սա այն Վրաստա՞նն է, որը մենք ցանկանում էինք։ Սա ա՞յն ճանապարհն է, որը մեզ կտանի դեպի Եվրոպա»,- ասել է Սահակաշվիլին ելույթ ունենալիս։

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ