Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սիրիայում զոհվել է մոտ 70 հազար մարդ

Սիրիայում զոհվել է մոտ 70 հազար մարդ
13.02.2013 | 12:52

Սիրիական հակամարտության զոհ է դարձել մոտ 70 հազար մարդ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով կոմիսար Նավի Պիլայն Անվտանգության խորհրդի քննարկումների ընթացքում։ Նրա խոսքով՝ միայն վերջին շաբաթների ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 10 հազար մարդ։
Սիրիական կոնֆլիկտը սկսվել է 2011թ. մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հարևան երկրներ մեկնած սիրիացի փախստականների թիվն անցնում է 650 հազարից։ Անհապաղ մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 4 միլիոն մարդ։

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ