Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱՆ-24-ի վթարը՝ Դոնեցկում. կա 5 զոհ

ԱՆ-24-ի վթարը՝ Դոնեցկում. կա 5 զոհ
14.02.2013 | 11:44

Երեկ երեկոյան Դոնեցկում ԱՆ-24 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով ավելի քան 5 մարդ է զոհվել, ևս 19-ը տուժել են։ «Հարավային ավիաուղիներ» ընկերության օդանավը, որի մեջ եղել է ավելի քան 40 ուղևոր, իրականացնում էր Օդեսա-Դոնեցկ չվերթը։
Դոնեցկի միջազգային օդանավակայանում վայրէջքի ընթացքում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, շուռ է եկել, բաժանվել մասերի և այրվել։ Որոշ ականատեսների խոսքով՝ վթարին նախորդել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Ինքնաթիռի ուղևորները մեկնում էին ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղը դիտելու, որը պետք է տեղի ունենար Դոնեցկում չորեքշաբթի երեկոյան։

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ